Օրվա թողարկմանն անդրադարձել ենք մինչ պատերազմը Հադրութի շրջանի Արևշատի դպրոցում աշխատող պատմության ուսուցչուհի Լուսինե Գասպարյանի գործունեությանը:
Լուսինեն մինչև դպրոցում աշխատելը հինգ տարի եղել է համայնքի մշակույթի տան աշխատակից. կազմակերպել է մի շարք միջոցառումներ: Լուսինե Գասպարյանը ընտանիքով այժմ վերաբնակվել է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքում: Երիտասարդ ուսուցչուհին ցավով է նշում, որ մնացել է առանց աշխատանքի: