Եթերաժամի հյուրը Ասկերանի շրջանի Շոշ համայնքի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աննա Ավանեսյանն է: Նա արդեն 20 տարի է, ինչ աշխատում է հայրենի գյուղի դպրոցում: Տարիներ շարունակ կրթել ու դաստիարակել է սերուդներ: Տիկին Ավանեսյանը՝ չնայած դառը իրողությանը, որպես ուսուցիչ հաստատակամ է իր գործում: Նրա խոսքով՝ ուսուցիչը պետք է կարողանա այս ժամանակահատվածում յուրաքանչյուր երեխայի համար լինել անհատական հոգեբան, ծնող, մտերիմ ու սրտացավ ընկեր, որից հետո լավ մանկավարժ: