Կարինե Հայրապետյանն արմատներով Հադրութի շրջանից է: 16 տարեկանից աշխատում է Հանրային ռադիոյում: Ամբողջ պատերազմի ընթացքում նա հավատարիմ էր իր հայրենիքին ու իր ռադիոունկնդիրներին․ առանց վարանելու երկու դուստրերին ուղարկեց Հայաստան ու ձեռնամուխ եղավ պատասխանատու առաքելության իրականացմանը։ Պատերազմի դժվարությունների, բայց նաև լուսավոր պահերի մասին է պատմել Կարինեն։