Եթերաժամի հյուրը Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Օլյա Իշխանյանն է, ով ավելի քան 22 տարի է, ինչ աշխատում է որպես ուսուցչուհի:
Ուսուցչուհու խոսքով՝ յուրաքանչյուր մանկավարժ պետք է կարողանա լիարժեք տիրապետել իր առարկային, ունեցած գիտելիքներով չբավարարվի ու անընդհատ զբաղվի ինքնակրթությամբ:
Հաղորդաշարի հեղինակ՝ Վեհանուշ Հովսեփյան