Արցախի հանրային ռադիոն իր Ամանորն անց է կացրել մեր հերոսների զավակների հետ։ Ձմեռ պապիին գրված նամակներում նրանք նշել են՝ ինչ նվերներ են ակնկալում։ Ռադիոյում նրանք գտել են ոչ միայն այդ նվերները, այլև սեր և ուշադրություն։ Մարիամ Սարգսյանը զրուցել է նրանց հետ իրենց երազանքների մասին։