Օրվա հյուրը Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի դասվար Գոհար Սարգսյանն է: Տիկին Սարգսյանը, որպես մանկավարժ աշխատում է 1981 թվականից:
Նրա խոսքով՝ մանկավարժությունը գիտություն է անձի ձևավորման ու զարգացման օրինաչափությունների, կրթության, ուսուցման և դաստիարակության ձևերի, մեթոդների ու բովանդակության մասին։ Մանկավարժները պետք է զբաղվեն սերունդների կրթության, դաստիարակության, զարգացման հիմնախնդիրներով։