Օրվա մեր հյուրը Երիտասարդ ուսուցիչ Պողոս Գալստյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում Մայր Հայաստանից գործուղվել է Մարտակերտի շրջանի Քոլատակի միջնակարգ դպրոց, որտեղ դասավանդում է «ֆիզիկա» և «մաթեմատիկա» առարկաները: Երիտասարդ մանկավարժն այն կարծիքին է, որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուր տարի, աշխարհի փոփոխմանը զուգահեռ, փոխվում են երեխայի տարիքային առանձնահատկությունները, հետևաբար՝ հնարավոր չէ աշխատել երկու կամ հինգ տարի առաջ կիրառված մեթոդներով։ Նա առաջարկում է իր նոր մեթոդները, իսկ կրթական ծրագրին զուգահեռ իրականացնում է այլ ծրագրեր: