Խաղողը գինի չդարձավ, քրոջ որդու պլանավորած հարսանիքը չկայացավ, գյուղը հայտնվեց թշնամու ձեռքում: Քառօրյայի հավատով, բայց իրական դաժանությամբ ձգվեց պատերազմը, Ազոխը՝ Արցախյան պատմամշակութային կյանքի կարեւոր կետը բռնազավթվեց Ադրբեջամի կողմից: Յուրիի հիմնած տունը Ազոխի քարանձավին էր նայում, ամենօրյա նորոգվող ցավն ու ինքնակեղեքումը խառնած Յուրին կարոտում է իր տունը: