«Ուսուցիչը» հաղորդաշարի մեր վերջին թողարկման հյուրը Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լուսինե Արզանգուլյանն է:
Փորձառու մանկավարժը սիրում է իր աշխատանքը, մասնագիտությունը, կոլեկտիվը: Նրա խսքով՝ պետք է կարողանալ հոգի դնել աշակերտի մեջ, սեր արթնացնել առարկայի հանդեպ, լինել լավ ընկեր՝ պահպանելով ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունների շրջանակը:
Ուսուցչուհին մեծ հարգանք է վայելում աշակերտության շրջանում: