Ռուսաստանն ու Ղարաբաղը շատ հին ու ամուր կապեր ունեն՝ ասում է Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Ղարիբ Բաբայանը։ Քննարկմանն անդրադարձել են հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ռուսերենի հանդեպ հարգանքին և լեզվի կիրառման տարածվածությանը։
«Մենք համատեղ եկանք այն գաղափարին, որ այս կարևոր օրվան ընդառաջ պետք է նման միջոցառում կազմակերպենք։ Ռուսաստանն ու Արցախը շատ հին ու ամուր կապեր ունեն։ Բայց, չգիտես ինչու, շատերը այդ կապերի մասին հաճախ մոռանում են»։
Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը նույնպես կարևորեց այս նախաձեռնությունը։ Քննարկվել են տարբեր թեմաներ, հնչել նոր առաջարկներ։
«Շատ հետաքրքիր քննարկում է սպասվում։ Թեմատիկան նույնպես շատ հետաքրքիր է։ Սա փոքրիկ ճանապարհորդություն է դեպի պատմություն»։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը։ Նա կարևորել է նման քննարկումները և առանձնացրել մշակութային, քաղաքական և տնտեսական հարաբերություններում ունեցած հաջողությունները, որոնք առ այսօր էլ շարունակվում են։ Ղարիբ Բաբայանի խոսքով՝ սա համագործակցության դեռ առաջին քայլն է։ Առաջիկայում նման միջոցառումները շարունակական կլինեն։
«Մենք արդեն պայմանավովել ենք, որ նման միջոցառումները շարունակական լինեն։ Եվ մենք կշարունակենք խոսել այս մասին։ Խոսել պարզ, խոսել բարձր, որպեսզի մարդիկ իմանան այս կարևոր փաստերի մասին։»
Զեկույցներով հանդես են եկել դասախոսներ ԱրՊՀ-ից և Մեսրոպ Մաշտոց համալսարանից, ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Ղարիբ Բաբայանը, ԱՀ նախագահի խորհրդական Նելլի Բաղդասարյանը։