ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․
««Հրապարակ» թերթից երեկ ինձ հարցրել են 2021թ. Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործի մասին և ես հայտնել եմ, որ այդ գործով կա մեղադրյալ։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է 2021թ. դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալի առկայությանը։ Խնդրում եմ այս ապատեղեկատվությունը տարածող լրատվամիջոցներին հեռացնել այն։ Սա այն դեպքը չէ, որ սխալ տեղեկատվություն հրապարակելը լինի հանդուրժելի»։