Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է․
«Անհետ կորածների թվում կա փոփոխություն, ներկայում ունենք փաստացի երկու անհետ կորած, 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը չի պարզվել: Այսինքն՝ ենթադրելի է, որ երկու անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի, կմնա մեկ անհետ կորած»,- ասաց Փամբուխչյանը:
Նախարարի խոսքով՝ ենթադրաբար անհետ կորած համարվող ՌԴ քաղաքացու հետ հարազատները կապ են հաստատել և պարզվել է, որ լրիվ այլ պայմաններում վիրահատվել է և հիվանդանոցում է:
Ավելի վաղ, որպես անհետ կորած էին համարվում 3 քաղաքացի: