Նոյեմբերի 22, 2024

Ենթակառուցվածքների վերականգնում. ի՞նչ ենք հասցրել անել անցած մեկ տարվա ընթացքում

By Սրբուհի Վանյան Հունվարի 15, 2022

«Տեղին կլինի նշել, որ պատերազմից հետո, բնակարանաշինությանը զուգահեռ կառավարությունը մեծածավալ ծրագիր է մշակել նաեւ ճանապարհների վերակառուցման եւ բարեկարգման, մայրուղիների ընդլայնման ուղղությամբ,- ասում է զրուցակիցս,-քանի որ երկուսն էլ նույն ռազմավարական հարթության վրա են գտնվում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թշնամու տիրապետության տակ է մնացել Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոճանապարհը, տարեսկզբից տրվել է Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ծաղկաշեն-Վարդաձոր-Ճանկաթաղ ներհանրապետական նշանակության մայրուղու շինարարության մեկնարկը: Խոստանում են, որ այն կշահագործվի 2022 թ-ին և հնարավորություն կտա Ստեփանակերտ-Մարտակերտ ճանապարհի երկարությունը կրճատել 25 կիլոմետրով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ճանապարհաշինական ծրագրերում սա ամենաընդգրկուն ծրագիրն է: 

Լսում եմ զրուցակցիս և ոզում հավատալ, որ ճանապարհների բարեկարգումը մեր գլխավոր մտահոգությունն է՝ չկան ու չեն եղել պատերազմներ: Հետո վերադառնում իրականություն, հասկանում, որ արարելն ու շենացնելը պայքարի ձև է. գուցե՝ ամենաարդյունավետ ձևը:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ