Նոյեմբերի 21, 2024

Ներկայացվել են արցախյան արվեստի ու արհեստի արժեքներ

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 29, 2022

Պոլ Էլուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատկերասրահն այսօր մարդաշատ է, հավաքվածները շրջում են տաղավարից տաղավար, ծանոթանում   երեխաների ձեռքի աշխատանքներին, դրանց պատմությունների հետ նաև նկարվում այդ աշխատանքների կողքին։ Ցուցահանդեսի մասնակիցներից Անգելինա Գրիգորյանը Շուշիից է,  ներակայացրել է դիզայնի, ասեղնագորգի, կարպետագործության աշխատանքներ։

«Կարպետագործությունից ներկայացրել եմ «թագ» զարդանախշը, ասեղնագործությունից՝ «փեթակ» զարդանախշը,  դիզայնից՝ պայուսակ եմ գործել»։

Իսկ մարտակերտցի Էլինա Գրիգորյանը ցուցահանդեսին ներկայացել է գոբելենագործությամբ։ Աղջկա գործը կոչվում է «Փոթորիկում նավակը»։ Էլինան ասում է, որ նկարը խոր իմաստ ունի, ասում է և ոգևորված ներկայացնում այն։

«Նկարում փոթորիկ ու մռայլ տեսարան է, բայց մենք խավարի մեջ տեսնում ենք լույսը և այդ լույսի շնորհիվ մենք կապրենք ու կզարգանանք։ Իմ կարծիքով՝ սա դեռևս վերջը չէ: Շատ դժվար պահեր ենք անցկացրել,   սա էլ կանցնի։ Ինձ համար սա ոչ միայն աշխատանք, այլ նաև հաճելի զբաղմունք է»։

Նույն ոգորությամբ ու նպատակով էին այտեղ նաև մանկապատանեկան, ստեղծագործական կենտրոնների ղեկավարները։   Ռիմա Իզմայլյանը Մարտակերտն է ներկայացնում: Նրա խոսքով՝ ցուցահանդեսը հնարավորություն է տալիս, գոնե ինչ-որ չափով կտրվել պատերազմի   թափառող շնչից։ 

«Մենք մեր ստեղծագործություններով պետք է ապացուցենք, որ ապրելու ենք այստեղ։  Մեր խմբակները գործում են նաև շրջանի գյուղերում։ Այսօր այստեղ հանդես կգան Հաթերքի պարի խմբակի սաները։ Մեզ հետ բերել ենք 3 երեխա, ովքեր ներկայացել են 3-4 գործերով։ Ունենք 11 խմբակային աշխատանք, կան նաև երեխաներ, ովքեր անհատական են աշխատել»։

Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ղեկավար Գոհար Մարգարյանը ավելի զգացմունքնային է վերաբերվում այս ցուցհանդեսին, յուրաքանչյուր ստեղծագործություն նրան Շուշիի ստեղծագործական կենտրոնն է հիշեցնում։   Չնայած այս պահին նրանք Շուշիում չեն, բայց շարունակում են աշխատել, ներկայացնել ու հիշել Շուշին արվեստի միջոցով։ Կենտրոնի երեխաները այսօր նաև ասմունքել են։Գոհար Մարգարյանը մեծ ափսոսանքով է հիշում այն ամենն, ինչ Շուշիում են թողել։ Ասում է՝ Շուշիի ստեղածագործական կոնտրոնի պատերին ու սենյակներում այլևս տեղ չկար, այնքան շատ էին երեխաների գործերը։

«Չգիտեմ ինչպես նկարագրեմ, որ կարողանաք պատկերացնել, թե մենք ինչեր ենք թողել Շուշիում։ Երեխաների փոքրիկ ձեռքերով պատրաստված բազմաթիվ, առանց չափազանցնելու հազարավոր աշխատանքներ ենք թողել այնտեղ։ Ես այդ աշխատանքները համարում են փոքրիկ ազգային արժեքներ, որոնք որ պետք է պահպանվեին»։

Շուշիի կոնտրոնի պատերազմից հետո արված ոչ բոլոր աշխատանքներն են ներկայացվել ցուցահանդեսում՝ ասում է Գոհար Մարգարյանը։ Այլ միայն    ավելի արժեքավոր ու երևացող գրործերը։ Ցուցահանդեսին մասնակցել են 40-50 երեխա՝ հիմնականում գոբելոնագործության, ասեղնագործության, ժապավենագործության, ասեղնագորգի աշխատանքներով։

«Եթե մենք Շուշիից գայինք այս միջոցառմանը, տարիների մեր հավաքած ֆոնդից ավելի շատ ու արժեքավոր աշխատանքներ կբերեինք։ Բայց ամեն դեպքում կարողացել ենք ներկայացնել բավականին թվով  աշխատանքներ»։

Հանձնաժողովի անդամների կողմից արդյունքներն  ամփոփվել են: Հաղթողները  Տարվա լավագույն աշխատանք, Ինքնատիպ տաղավար, Նորարարություն, Ազգային շունչ, Հրաշագեղ հայուհի, Տարվա հայտնություն անվանակարգերում պարգևատրվել են նվերներով ու պատվոգրերով։

Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 04 Ապրիլի 2022 08:29
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ