«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Մալենան:
Մրցույթը տեղի է ունեցել Փարիզում։ Մասնակցում էր 19 երկիր։
Ժյուրիի քվեարկության արդյունքում՝ Հայաստանը երրորդ հորիզոնականում էր` 115 միավորով, իսկ հեռուստադիտողի քվեարկությամբ Հայաստանը վաստակեց ամենաբարձր՝ 109 միավորը, և ընդհանուր 224 միավորով Հայաստանը առաջին հորիզոնականում է։