Նոյեմբերի 22, 2024

ԱՀ ԱԺ նախագահը Սումգայիթյան ցեղասպանության 34-րդ տարելիցի առթիվ ուղերձ է հղել

By «Արցախ» լրատվական Փետրվարի 28, 2022

Սումգայիթյան ջարդերի  34-րդ տարելիցի կապակցությամբ  ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել . «Ադրբեջանն իր կազմավորման ժամանակներից ի վեր ստանձնել է հայատյաց առաքելություն։ Ապացույցը՝ 1988թ․-ին կազմակերպած սումգայիթյան ջարդերն ու պարբերաբար շարունակվող պատերազմներն են։Անպատժելիությունն ու անհանդուրժողականությունն ադրբեջանական իշխանություններին մղեցին նոր ցեղասպան գործողությունների։ Հայատյացության դրսևորումն իր գագաթնակետին հասավ 2020թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմով, մասնավորապես՝ Արցախի բնակչության, հայ գերիների հանդեպ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի, սպանությունների, խոշտանգումների, մշակութային ցեղասպանության ձևով։ Արցախի ԱԺ-ի նախագահը խստորեն դատապարտելով Սումգայիթյան ոճրագործությունը և արցախահայության հանդեպ իրականացվող շարունակական քաղաքականությունը՝ կոչ է  անում քաղաքակիրթ աշխարհին գործուն քայլեր ձեռնարկել հայերի հանդեպ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության կանխարգելման ուղղությամբ։ Մենք պետք է դուրս գանք այս ծանր իրավիճակից և, մեր պապենական հողում ապրելով, պահանջատեր լինենք մեր իրավունքներին,- ասվում  է ԱԺ նախագահի ուղերձում:

Last modified on Երկուշաբթի, 28 Փետրվարի 2022 07:27
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ