Ապրիլի 27, 2024

ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ԱՀ ՊՆ նախարարին

By Արցախ լրատվական Օգոստոսի 16, 2023

ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն այսօր ընդունել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ-ի հրամանատար Կամո Վարդանյանին, հայտնում են Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: ԱԺ-ի նախագահը նշել է, որ օրենսդրական նախաձեռնություններից զատ, առաջին հերթին կարևորում է մեր անվտանգության և պաշտպանության համակարգը՝ ի դեմս Պաշտպանության բանակի, որ եղել և մնում է մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը: «ՊԲ-ի հրամանատարն անդրադարձել է ստեղծված իրավիճակում պաշտպանության բանակի առջև դրված խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Վարդանյանը խոսել է նաև` ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և նրանց լրատվամիջոցներով տարածվող ապատեղեկատվության մասին»,-ասվում է հաղորդագրությունում: Հանդիպմանը ներկա էր ԱԺ-ի պաշտպանության, օրինապահպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ