Հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստարջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Տեղեկությունը հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: