Մայիսի 02, 2024

Այսօր Սպարապետը կդառնար 63 տարեկան

By «Արցախ» լրատվական Մարտի 05, 2022

Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտարամաբանական ատելության երկիր է:

Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով:

Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ: 

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ռազմաքաղաքական հրամանատարներից մեկը։ Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ մեծ ազդեցություն ունեցող գործիչ։ Նա Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարն էր, Հայաստանի Հանրապետության 8-րդ վարչապետը։ Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում։ Սարգսյանին շնորհվել են Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները՝ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։

Last modified on Շաբաթ, 05 Մարտի 2022 09:41
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ