Նոյեմբերի 23, 2024

Ոստիկանությունն իրականացնում է խստացված ծառայություն

By «Արցախ» լրատվական Մայիսի 17, 2022

Այսօր առավոտից մայրաքաղաքում, միջպետական և ներպետական ճանապարհահատվածներում  ճանապարհային ոստիկանությունը` ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության, քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների հետ իրականացնում է խստացված ծառայություն: Այս մասին «Արցախ» լրատվականին հայտնել է ներքին գործերի նախարարություն մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը: 

«Հաշվի առնելով, որ վերջին շրջանում զենքի գործադրմամբ Արցախի տարածքում միջադեպեր են տեղի ունեցել՝ խստացված ծառայություն է իրականացվում, և ստուգվում են բոլոր տրանսպորտային միջոցները: Ստուգումներն ուղղված են ներքին անվտանգության և կայունության ապահովմանը։ Ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների հայտնաբերումն է նաև նպատակներից մեկը: Ըստ հրամանի՝ խստացված ռեժիմը կշարունակվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում՝ մինչև հունիսի 17-ը:  Ոստիկանության ծառայողների հետ միասին ուժեղացված ռեժիմին մասնակցելու են նաև ԱԱԾ աշխատակիցները»։

Հունան Թադևոսյանի խոսքով՝ խստացված ծառայությունն  իրականացվում է ԱՀ նախագահի հրամանագրով և Ներքին գործերի նախարարի հրամանով: 

Արցախի հանրային ռադիո
Last modified on Երեքշաբթի, 17 Մայիսի 2022 10:25
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ