Դանիայում գերազանցվել է 81 տարի պահպանվող ջերմաստիճանի ռեկորդը: Օդի ջերմաստիճանը երեկ բարձրացել է մինչև 35, 6 աստիճան ցելսիուս: Ըստ Դանիայի օդերևութաբանական ինստիտուտի՝երկրում ջերմաստիճանի նախորդ ռեկորդը՝ 35,3 աստիճան , գրանցվել է 1941 թվականին: Վերջերս անոմալ շոգ եղանակ է գրանցվել եվրոպական մի շարք երկրներում։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչ Ռոբերտ Ստեֆանսկին ասել է, որ եվրոպական երկրներում օդի անոմալ բարձր ջերմաստիճանը կշարունակվի պահպանվել մինչև հաջորդ շաբաթվա կեսերը։