Նոյեմբերի 24, 2024

Մեկնարկել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանը

By Վիկտորյա Սարգսյան Սեպտեմբերի 29, 2022
ԱԺ-ի  7-րդ գումարման  6-րդ նստաշրջանը մեկնարկել է օրհներգով ու մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հայրենիքի համար ընկած քաջորդիների: Այնուհետև ներկայացվել է նստաշրջանի և հերթական նիստի օրակարգը, որում ընդգրկված էր ավելի քան 1 տասնյակ օրինագծեր և 2 օրինափաթեթ։ Մինչ օրակարգի հաստատումը, պատգամավոր Դավիթ Գալստյանն առաջարկեց օրակարգ մտցնել 3 ընդդմիադիր խմբակցությունների որոշման նախագիծը, որով պահանջվում էր՝ 
 
«Վերանայել 2022թ.-ի հուլիսի 28-ի որոշումը և բնակիչ բաժանորդների համար 1 կվ/ժ էլեկտրաէներգիայի համար սահմանել ոչ ավել, քան 25 դրամ: Հնարավորության դեպքում՝ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար և մարտ ամսիներին որոշ չափով սուբսիդավորել նաև գազի սակագինը»: 
 
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ կառավարության այդ որոշումը ուժը կորցրած է ճանաչվել, և   ջեռուցման շրջանում՝ մինչև  2023թ. ապրիլը,  էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը կիրկանացվի մինչ այդ գործող կարգով: 
 
«Այդ հարցը բարձրացվել է նաև վերջին հավաքների ժամանակ: Նաև սլաքներ են ուղղվել Ազգային ժողովի վրա, իբր մենք ենք բարձրացրել այդ սակագները: Մենք խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել ենք այդ հարցը և ասել, որ գործող կարգը պետք է մնա մինչև ապրիլի 1-ը, որովհետև չգիտենք՝ ինչպիսի ձմեռ է սպասվում»: 
 
Խորհրդարանը կարծում է, որ պետք է  միջոցներ փնտրել նաև գազի սակագնի սուբսիդավորման համար։  Այս կապակցությամբ  պատգամավորներն ու ԱԺ նախագահը առաջարկեցին լսումներ կազմակերպել  և փնտրել հնարավոր լուծումներ: Նիստի օրակարգային հարցերից էր «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ՊԲ հրամանատարի տեղակալ Նորայր Մկրտչյանը: 
 
«Ըստ օրենքի նախագծի՝ զինծառայողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող և համատեղ զավակ ունեցող անձը ևս համարվում է շահառու: Զինծառայողից ամուսնալուծված սակայն համատեղ զավակ ունեցող անձը չի համարվում շահառու: Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նշված շահառուների բացակայության դեպքում՝ շահառու են համարվում նաև զինծառայողի եղբայրը և քույրը, եթե տվյալ զինծառայողների մասով՝ նախկինում այլ շահառու գումար չի ստացել»: 
 
Օրակարգում ներառված էին նաև հարցեր Արցախի Հանրապետության նախագահին ու Կառավարության անդամներին: 12 պատգամավորի կողմից հնչեցվեց 23 հարց: Դրանց մեծամասնությունը վերաբերում էր կրթության ոլորտին, նաև՝ անվտագության, առողջապահության ու տնտեսության: Հարց ու պատասխանի ժամանակ ավելի մանրամասն անդրադարձ եղավ էլեկտրաէներգիայի սուբսիդավորման որոշմանը: ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հաստատեց, որ կառավարության որոշումը ուժը կորցրած է ճանաչվել և սեպտեմբերի մեկից գործում է հին կարգը: Պատգամավոր Աշոտ Դանիելյանի հարցը վերբերում էր առաջին դասարանցիներին տրամադրվող 20 000-ական դրամների սոցիալական աջակցության ծրագրին: Առայսօր այդ գումարները չեն փոխանցվել: Հարցին պատասխանել է ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: 
 
«Ուշացումները պայմանավորված են շրջանների վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնի ներկայացրած տվյալների հետ: Քանի որ նրանք ուշ են ներկայացրել, այդ պատճառով էլ վճարումները ուշացել են: Այս պահին հայտը ներկայացված է՝ առկա տվյալների մասով: Սպասում ենք տարհանված աշակերնտերի մասին տվյալներին»:
 
 Պատգամավոր Վահրամ Բալայանը հետաքրքրվեց ենթակառուցվածքների՝ Արցախը Հայաստանին կապող նոր միջանցք տեղափոխման գործընթացքով: Ի՞նչ աշխատանքներ են տարվել այս ընթացքում և ի՞նչ խնդիրներ են առաջանում: Հարցին պատասխանել է ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը: 
 
«Միջանցքում իտնեռնետ կապը անցկացված է, օպտիկամանրաթելային կապը կա: Բարձրավոլտերի կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են: Գազի հարցում որևէ նորություն չկա, դեռ հին երթուղով է գալիս և լուծման վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան»: 
 
Ընթացիկ տարվա բյուջեով քաղաքացիական պաշտպանության ոլորտին հատկացվել է 2 մլրդ դրամ: Պատգամավոր Դավիթ Մելքումյանը հետքրքրվեց՝ ինչպիսի առարկայական արդյունքներ ունենք այս ոլորտում: Պատգամավորը առաջարկեց նաև պատվիրակություն կազմել, այցելել ու տեղում ծանոթանալ կատարված աշխատանքին։   Մասնավորապես շրջանային համայնքներում, որտեղ նկուղների ու ապաստարանների պատկերն ավելի ցավալի է: Հարցին պատասխանել է պետնախարար Արտակ Բեգլարյանը:
 
 «Բավականին աշխատանքներ են կատարվել, որոնք ուղիղ երևացող չեն: Ժողովրդի համար երևացողը հիմնականում ապաստարաններն ու նկուղներն են: Բայց աշխատանքներ են տարվել ազդարարման համակարգերի, պետական պահուստների մասով: Ստեփանակերտում և շրջկենտրոններում մի քանի ապաստարաններ վորանորոգվել կամ վերանորոգման փուլում են: Այո, գյուղերում խնդիրները ավելի շատ են, Ստեփանակերտում էլ առանձնակի խնդիրներ կան և նպանատիպ հարցերը արժե հենց ԱԺ-ի հետ քննարկել, քանի որ օրենսդրական մակարդակում պետք է լուծումներ տրվեն»: 
 
Օրակարգային բոլոր  հարցերը ԱԺ պատգամավորներից կողմից ընդունվել են: Նիստի վերջում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով։ 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ