Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանը մեկնարկեց Արցախի պետական օրհներգով: ԱԺ հերթական նիստին ներկա էին բոլոր պատգամավորները: Բայց նիստի աշխատանքները սկսելուց առաջ խորհրդարանի ընդդիմադիր թևի պատգամավորները լքեցին դահլիճը՝ այդ քայլը հիմնավորելով ներքաղաքական, ինչպես նաև երկրի առջև ծառացած խնդիրներով։ Այդպիսով, նիստը շարունակվեց առանց «Դաշնակցություն», «ԱԺԿ» և «Արդարություն» խմբակցությունների պատգամավորների: Վերաքննիչ դատարանի դատավորի ընտրությունը ձախողվեց հենց քվորումի բացակայության պատճառով: Հաշվիչ հանձնախմբի 5 անդամներից 3-ը՝ Դավիթ Իշխանյանը, Մետաքսե Հակոբյանը և Գեղամ Ստեփանյանը բացակայում էին: Հարցը տեղափոխվեց ԱԺ հաջորդ հերթական նիստի քննարկմանը: ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը ներկայացրել է «զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության» մասին օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հյուրանոցային տնտեսության օբյեկտների ցանցի, նրանց դասակարգման ընդլայնմամբ և որակավորման կարգի հստակեցմամբ՝ ասում է Հասմիկ Մինասյանը:
«44-օրյա պատերազմից հետո ԱՀ հյուրանոցները հիմնականում տրամադրվել են բռնատեղահանված մեր հայրենակիցներին և օրենքի նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել «հյուրանոցային ծառայություններ» 8-րդ և «հյուրանոցային տնտեսության օբյեկտներ» 9-րդ հոդվածները: Օրենքի նախագծի ընդունման դեպքում լիազոր մարմնի կողմից վերահաշվառման կենթարկվեն հյուրանոցային տնտեսության բոլոր տիպի օբյեկտները: Արդյունքում լիզոր մարմինը հնարավորություն կունենա պայմանագիր կնքել հյուրանոցային տնտեսության բոլոր տեսակի օբյեկտների հետ և դրանք ամբողջությամբ կարող են տրամադրվել մեր հայրենակիցներին»:
Օրինագիծը քննարկվել է նաև գլխադասային հանձնաժողովի նիստում և ստացել դրական եզրակացություն: Նիստում այն ընդունվեց միաձայն: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 12-րդ հոդվածում առաջարկվող լրացման նպատակը հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց համար կենսաթաշակի տեսակը փոխելու և հաշմանդամության աշխատանքային կոնսաթոշակ ստանալու հնարավորության ընձեռումն է: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախգիծը ներկայացրել է Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը:
«Օրենքի 35-րդ հոդվածի լրացմամբ կսահմանվի, որ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, հոգեբուժարանում բուժվող և ռազմական ուսումնական հաստատություններում սովորող անձանցից բացի, լիազորագրով կարող է վերսկսվել նաև առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակը: Օրենքի 39-րդ հոդվածով հստակեցվում է բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող 18 տարին լրացած կենսաթոշակառուին վճարվող կենսաթոշակի չափը: Եթե աշխատանքային կենսաթոշակ է ստանում , ապա կվճարվի միայն աշխատանքային մասը, իսկ եթե սոցիալական է ստանում կենսաթոշակ չի վճարվի, քանի որ սոցիալական կոնսաթոշակը չի ներառում իր մեջ աշխատաքային մասը»:
Կորոնավիրուսային համավարակի և պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած մի շարք խնդիրների պատճառով մեր հայրենակիցները չէին կարողանում լիազորագրով վերսկսել կենսաթոշակ ստանալը: Խնդիրը լուծելու համար Արմեն Մանգասարյանն առաջարկում է օրենքում լրացում և փոփոխություններ կատարել և հստակեցնել ժամկետները:
«Վերջին լրացումը վերաբերում է Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր չէին կորողանում լիազորագրով վերսկսել կենսաթոշակը: Գլխադասային հանձնաժողովի անդամների առաջարկությամբ օրենքում «Ուկրաինա» բառը փոխարինել ենք «Արտակարգ իրավիճակում գտնվող օտարերկրյա պետություն», որպեսզի այսուհետ եթե նման խնդիր առաջանա, օրենքում փոփոխություն կատարլու խնդիր չառաջանա»:
Խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի խոսքով՝ սրանք այն օրենքների նախագծերն են, որոնք պետք է ընդունվեն միաձայն: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը նույնպես ընդունվեց միաձայն: Զինծառայողների, նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքները հաշվառված են որպես բնակարանային բարելավման կարիք ունեցող: Այդ ընտանիքներին բնակտարածք է հատկացվում Բնակարանային հարցերի կոմիտեի միջոցով: Բնակարանային կոմիտեի նախագահ Իննա Իշխանյանի խոսքով՝ պետք է հստակեցնել հաշվառման և տրամադրման կարգերը:
«Ներկայումս գործող օրենքով սահմանվում է նաև զինծառայողների, որպես բնակարանային պայմանների կարիք ունենալու հանգամանքները և կարիք ունեցող չհամարվելու պայմանները, ինչպես նաև բնակարան հատկացնելիս հաշվի առնվող ընտանիքի անդամների ցանկը: Նպատակահարմար չէ կարգավորել օրենսդրական ակտով, քանի որ նշված պայմանների փոփոխության դեպքում ամեն անգամ անհրաժեշտ է լինում հանդես գալ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Նպատակահարմար է այն մանրամասն կարգավորել համապատասխան ենթաօրենսդրական ակտով»:
Ենթաօրենսդրական ակտով կկագավորվի նաև ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակտարածք վարձակալելու դիմաց դրամական օգնություն տրամադրելու կարգը: Խորհդարանը օրինագիծն ընդունեց 24 կողմ ձայնով: 2022 թ հուլիսի 1-ին ՀՀ-ում ընդունվել է նոր քրեական օրենսգիրք, որով ապաքրեականացվել է առանց վարորդական վկայականի մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոց վարելու արարքը: Արդյունքում հակասություն է առաջացել ԱՀ «Քրեական օրենսգրքի» և ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» միջև: Նախագծի ընդունման դեպքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում արարքի կրկնությունը կորակվի որպես զանցանք և կսահմանվի վարչական պատասխանատվություն:
«Հակասությունը կարգավորելու համար առաջարկում եմ ԱՀ «Քրեական օրենսգրքի» 254.1 կոդվածի 1.1 կետով նախատեսված արարքը, ըստ որի առանց վարարոդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու համար մեկ տարվա ընթացքում կրկին վարելը համարվում է քրեորեն պատժելի արարք, ապաքրեականացնել»:
Այս փոփոխությունը նունպես ընդունվեց միաձայն: ԱԺ հերթական նիստի 2-րդ մասով նախատեսված պատգամավորական հայտարություններին մասնակցեցին 3 պատգամավոր՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամներ Արթուր Հարությունյանն ու Արամ Սարգսյանը և «Միասնական Հայրենիք» խմբակցության անդամ Մարսել Պետրոսյանը: Արթուր Հարությունյանի և Մարսել Պետրոսյանի հայտարարությունները վերաբերում էին նախօրեին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որը բավարարել է ՀՀ պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու համար Լաչինի միջոնցքով մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը 2 ուղղություններով. Արթուր Հարությունյան.
«Տեղի ունեցավ միջազգային իրավական տեսանկյունից աննախադեպ արձանագրում: Փաստացի քաղաքակիրթ աշխարհը ընդունեց, որ երկու ամսից ավելի Ադրբեջանը խախտել է արցախահայության ազատ տեղաշարժվելու, կրթության, համապատասխան բուժում ստանալու կենսական իրավունքները: Հաագայի միջազգային դատարանի իրավացի որոշումը իրականություն դարձավ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և այդ գործի վրա օր ու գիշեր աշխատած անձանց ծանքերի շնորհիվ: Ինչի համար անչափ շնորհակալ ենք»:
Արթուր Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ իրավական տեսանկյունից Արցախյան հարցի վերջնական կարգավորումը նույնպես հայանպաստ է լինելու: