Նոյեմբերի 25, 2024

Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

By Անի Աբաղյան Հունվարի 24, 2022
Վազգեն Առաջինը նրա մասին ասել է՝ Պարույր Սեւակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»...
 
Համո Սահյանը Սևակին հիշում էր անմիջական, բարի, զգայուն, բաց հոգու տեր մարդ: Նրա հետ շփվելը հեշտ էր ու հաճելի: Նրա միտքը, ողջ ինտելեկտը համազոր էին հայոց խորհրդանշական նահապետ Արարատի իմաստուն և ճերմակ բարձունքներին, նրա մարդկային և բանաստեղծական խառնվածքը լեռնային գետակի բուռն հոսք էր հիշեցնում... Բուն հայկական խառնվածքի մարդ...
 
Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունը: Նրա «Մոր ձեռքերը» որդիական սիրո անմահ հուշարձան է, որ հնչել է հազարավոր որդիների շուրթերով՝ հազարավոր մայրիկների համար:
 
Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարույր Սևակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից:  Եվ մենք, որ Սևակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք «ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»: Սևակի մասին ասել է Պերճ Զեյթունցյանը: 
 
Պարույր Սևակն ինքն էլ ժամանակից ու տարածությունից վեր բարձրացավ: Նրա ստեղծագործություններն այսօր էլ առավել քան արդիական են: Գուցե այդ է պատճառը, որ Սևակի   արվեստի հանդեպ սերը   տարեցտարի միայն ավելանում է:  
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ