Նոյեմբերի 22, 2024

Այսօր Հայոց բանակի կազամավորման 30 ամյակն է

By Մարգարիտա Ղուշունց Հունվարի 28, 2022

«Հայրենիքի ազատագրում և պաշտպանություն» այս գաղափարախոսությունը 1990-ականներին համախմբեց մարդկանց, որոնք մի կողմ դնելով  քաղաքական հայացքները, կուսակցական ուղղավածություններն ու անձնական հավակնությունները  ստեղծեցին բանակ, որը  պետք է լիներ մեր հաղթանակների, ձեռքբերումների գրավականը։ Դեռևս 1990 թվականի օգոստոսին  փոքր թվով, բայց մեծ նպատակներով է ձևավորվել Ղարաբաղի բանակը, որի ակունքներում կանգնած առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը ափսոսանքով  արձանագրում է․ այն գաղափարը, որի շուրջ կարողացել են համախմբել մարդկանց, 30 տարիների ընթացքում ոչ միայն չպահպանվեց,  այլ տարավ դեպի պարտություն։ 

«Գաղափարախոսությունը պակասեց այս տարիների ընթացքում, նպատակներ ու խնդիրներ չդրվեց, որոնց լուծման համար մարդիկ կպայքարեին, կստեղծեին նորը կամ գոնե կպահպանեին եղածը։Մարդիկ սկսեցին հերոս խաղալ, հեռացան Աստծուց և պատրվեցին»։ 

Արցախյան երրորդ պատերազմը ծանր հետևանքներ ունեցավ նաև բանակի համար։ Հասարակության մի մասը կորցրեց վստահությունը բանակի հանդեպ, մի մասն էլ հասկացավ, որ յուրաքանչյուր պարագայում պետք է բանակի կողքին լինել։ Այն, որ բանակը միշտ պետք է մեր անվտանգության գրավականը լինի, հաստատ է, ասում է պահեստազորի սպա, հրետանավոր Արմեն Ասրյանը։ Պետք է սովորենք սխալների վրա՝ ասում է։

«Մարտական պատրաստությունը պետք է արմատական փոփոխություն կրի։ Բանակը միանձյա կառավարարվող կառույց է։  Այն պետք է ճիշտ կառավարվի։ Բանակի հզորացումը կախված է յուրաքանչյուրիցս»։ 

Բանակում  պետք է ծառայել ոչ թե աշխատավարձ ստանալու, այլ հայրենիքն ու   պետականությունը պահպանելու համար․ զրուցակիցներիս համոզմունքն է։ Հայրենասիրությունը  Հայրենիքի  համար ընկածների պատիվը բարձր պահելն է, նրանց կիսատ թողած գործը շարունակելը, երազանքներն իրականացնելն ու արյունով կորցրածը, մտքով, ապա և զենքով հետ բերելը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ