Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից 10 բուժառու ուղեկցողների հետ անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում են ԱՀ ԱՆ-ից:
Նախատեսվում է օրվա ընթացքում Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար։
Նախարարությունից հայտնում են նաև, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 94 հիվանդ, 7-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։