Նոյեմբերի 21, 2024

Արցախից 8 բուժառու է տեղափոխվել ՀՀ բժշկական կենտրոններ. ԱՀ ԱՆ

By Արցախ լրատվական Սեպտեմբերի 16, 2023

«Հանրապետական բժշկական կենտրոն» -ից 8 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

Հաղորդագրութունում նշվում է նաև, որ այս պահին «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 18 երեխա, 3-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 72 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ