Հումորի միջազգային օրը Հայաստան է եկել 2006 թվականին: Այնպես չէ, որ մինչ այդ Հայաստանում ոչ մեկ հումոր չէր անում կամ չէր ծիծաղում, պարզապես ապրիլի մեկը ոմանց համար համար իսկական՝ մասնագիտական տոն է դարձել: Նրանք սկսում են ամենաթեթև հումորից հասնում մինչև սև հումորի: Մենք, իհարկե, չենք հավակնում պրոֆեսիոնալ երգիծաբանի տիտղեսին, բայց ուզում ենք ամենօրյա այս լուրջ լրահոսի մեջ փոքր-ինչ ժպիտ ավելացնել: Թե ինչպես, շուտով կտեսնեք: Արցախի հանրային ռադիոյի՝ «Արցախ» լրատվականի եթերում դուք միշտ լուրջ լուրեր ու ձայներ եք լսում, բայց գիտե՞ք թե ինչ է կատարվում խոսափողից կամ կադրից այն կողմ՝ երբ մեր սիրելի հնչյունային ռեժիսոր Կարինե Հայրապետյանն արհեստավարժ ձեռքով իջեցնում է միքշերը կամ փոխում կադրը:
«-Սկսի՞մ։ -Հաստա՞տ -Ֆսյո, պադրաստ, սկսիմ»:
Մեկ տարի առաջ այս օրն էլ, ինչպես հիմա է, հիմնական թողարկման մեկնաբանը Վիկտորյա Սարգսյանն էր: Միջազգային լուրերը ներկայացնում էր Անահիտ Հայրապետյանը: Լրատվականի ուղիղ եթերում Անահիտը Վյաչեսլավ Տյատունիկի անունը սխալ է կարդում: Փորձեում է ուղղել ինքն իրեն, բայց Տյատունիկի ազգանունը կրկին չի հաջողվում կարդալ: Նա բռնկվում է վարակիչ ու անզուսպ ծիծաղով: Եվ Վիկտորյա Սարգսյանը մեկնաբանից դի ջեյ է դառնում. 5 վայրկյանը մեկ իջեցնում ու միացնում է միքշերը:
«Եվ սկսում է անզուսպ ծիծաղը ուղիղ եթերում»:
Անահիտը մի լավ ծիծաղում ու դուրս է գալիս տաղավարից, Վիկտորյան էլ 4 անգամ շնորհակալություն է ասում Անահիտին, բայց այդպես էլ չհասկացա ծիծաղեցնելու համար, թե՞...
«Շնորհակալություն Անահիտ անցնենք մարզական լրահոսին։ Շնորհակալություն Անահիտ անցնենք մարզական լրահոսին»:
2020 թվականի դեկտեմբերի 28-ին ռադիոն վիզուալացվեց: Այն սկզբում եթեր մտավ ֆեյսբուքյան էջով, հետո նաև պաշտոնական կայքէջով: Եթե մինչ այդ մեկնաբանները կարող էին մի քանի անգամ նույն շորով ու չհարդարված մազերով եթեր դուրս գալ, ապա այսօր հնարավոր չէ: Օրինակ՝ երբ Մարգարիտան չի հասցնում տանը պատրաստվել, նրա համար հոգ չէ, այստեղ կանի. ֆենը՝ տաքացուցիչն է, վարսավիրը՝ Ասպրամ Ավանեսյանը: Սա էլ մի կողմ, բայց որ մոռանում են տեսագրվելու մասին ու ձեռքերով արձագանքում ռեժոսարական սենյակում գտնվողներին, դա արդեն չես թաքցնի: Այդպիսի մի դեպք էլ լուրերի ռուսերեն թողարկման մեկնաբան Օլգա Գրիգորյանի հետ է եղել: Եթերին մի քանի րոպե մնացած մտնում է տաղավար ու տեսնում օդափոխիչը բարձր աստիճանի վրա է, տաղավարը եռում է: Թե ինչպես է նա անջատում օդափոխիչը, ցավոք, բառերով չես նկարագրի: Դա դիտել է պետք: Գիտեք ինչի մասին է խոսքը: Պատմեմ. Հանրային ռադիոյի լոգոյով մի քանի բաժակ ունենք, որը ավելի շատ գովազդի, քան թեյ խմելու համար է: Չե՞ք հավատում, լավ, ինքներդ համոզվեք:
«Խմո՞ղ ա իլալ սրանա, չէ՞: Պա հու՞նց գիդամ: Օզալ ըմ գովազդ անիմ, մնել մտածալ ըմ՝ մարդ ա խմալ»:
Ի դեպ, խմիչքի մասին։ Օրերից մի օր, մեր արհեստավարժ հաղորդավար Մարգարիտա Ղուշունցը, ընթերցելով մթերքների թանկացած մասին լուրը, ի զարմանս իրեն ու մեզ, դժվարանում է ալկոհոլային բառը կարդալ: Սա նույնպես բառերով չես ասի։ Լսել է պետք։ Վստահեցնում եմ Ձեզ: Եթերից առաջ նա ալկոհոլ չէր օգտագործել: Ռադիոյի նոր հաղորդման «Բարի լուսի» -ի եթերի ընթացքում «Արցախ» լրատվականի թողարկումներ են լինում: Հաղորդավար Ավետ Բադալյանը սխալվում է և «Արցախ» լրատվականի փոխարեն «Օր» լրատվական հայտարարում: Հետո ուղիղ եթերում սկսում արդարանալ:
«Ես 8:30-ին հայտարարել էի, որ դուք լսելու եք «Օր» լրատվականի թողարկումը, բայց դուք գիտեք, որ «Օր» լրատվականը Հեռուստատեսության ծրագիրն է: Եվ վերջապես ի՞նչ տարբերություն»:
Մենք ամեն օր արթնանում ենք, ճաշում, խոսում, քնում և այլն: բայց ծիծաղին այնքան էլ մեծ տեղ չենք հատկացնում: Գուցե, որովհետև ժամանակներն են ծանր: Բայց մենք հավատում ենք, որ նաև հումորի օգնությամբ կհաղթահարենք մեր խնդիրները: Ահա թե ինչու որոշեցինք պատմել Ձեզ՝ մեր եթերիր խոտաններից, որովհետև մենք կարծում ենք, որ պետք է ուժ ունենալ սեփական սխալների վրա էլ ծիծաղելու համար: