Այսօր Մարտունու շրջանի Բերդաշեն համայքում տեղի է ունենում համայնքապետի արտահերթ ընտրություն։ Առաջադրված թեկնածուները 3–ն են` Կարո Հարությունյանը, Նվեր Զարգարյանը և Գեորգի Պողոսյանը։ Բերդաշենում ընտրության իրավունք ունեցողների թիվը 1052 է, ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցելու են եկել 510 քաղաքացի։ Ընտրությունն ընթանում է բնականոն հունով, էական խախտումներ չեն արձանագրվել՝ ասում է ընտրական հանձնաժողովի նախագահ Զարմիկ Ասրյանը։