Բերդաշենում կայացած համայնքապետի ընտրության արդյունքները հայտնի են։ Գեորգի Պողոսյանը ստացել է 270 քվե կամ ձայների 40,6%-ը, Կարո Հարությունյանը՝ 202 քվե կամ ձայների 30,3%-ը, Նվեր Զարգարյանը՝ 156 քվե կամ ձայների 23,4%-ը։ Անվավեր է ճանաչվել 37-ը քվեաթերթիկ կամ 5,5%-ը։ Այսպիսով՝ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի համայնքապետ է ընտրվել Գեորգի Պողոսյանը։