Մեսրոպ Մաշտոց համալսարանը 2021-2022 ուսումնական տարում ավարտել է 48 մագիստրանտ, 97 բակալավր, որից 51-ը՝ առկա, 48-ը՝ հեռակա ուսուցմամբ։ Շրջանավարտները հիմնականում «Կովկասագիտություն», «Իրավագիտություն» և «Օտար լեզու» բաժիններից էին: Նրանցից շատերն արդեն աշխատում են իրենց մասնագիտությամբ ՝ ասում է բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը:
«Շրջանավարտներն իրենց ավարտական աշխատանքների պաշտպանության ժամանակ ցույց տվեցին, որ իրենց ուսման տարիներն անարդյունք չեն անցել. նրանց մեծամասնությունն աշխատում է ձեռք բերած մասնագիտությամբ»։
Վերջին տարիներին բուհում կարևորում են ավարտական աշխատանքի պաշտպանության համար ընտրված թեմաների արդիկանությունը: Մանրամասնում է պրոռեկտորը ․
«Կարևորել ենք արդեն առկա չափորոշիչները ձևակերպման որակ, թեմայի արդիականություն...»։
Համալսարանի շրջանավարտներից Ռոբերտ Բաղրյանը գերազանցությամբ է ավարտել «Կառավարում» մասնագիտություն բաժինը: Գոհ է ստացած գիտելիքներից։
«Ներկա պահին աշխատում եմ պետական կառույցում և կիրառում եմ բուհում ստացած գիտելիքները: Այստեղ ստացել եմ այն բոլոր գիտելիքները, ինչի համար ի սկզբանե դիմել և ընդունվել էի»։
Բուհն արդեն պատրաստ է ընդունելու նոր ուսանողների։ 2022-2023 ուսումնական տարվա ընդունելությունը բակալավրիատում անց է կացվելու չորս փուլով՝ ասում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արինա Գրիգորյանը։
«Նախնական փուլն արդեն իսկ սկսված է, իսկ փաստաթղթերի ընդունումը մինչև հունիսի 22-ն է: Քննությունները կանցկացվեն հունիսի 24-ին և 25-ին: Առաջին փուլով փաստաթղթերը կընդունվեն մինչև հունիսի 28-ը, իսկ քննությունները կանցկացվեն հուլիսի 22-ին և 23-ին: Մագիստրատուրայի ընդունելության քննությունների առաջին փուլը տեղի կունենա հուլիսի 25-ին, իսկ երկրորդ փուլը՝ օգոստոսի 20-ին: Ռուսերենի թեքումով դպրոցի շրջանավարտները քննությունները կարող են հանձնել ռուսերենով»։
Նախնական փուլում արդեն ստացվել է 7 հայտ։ Բակալավրիատի հեռակա և մագիստրատուրա բաժնի ընդունելությունները անցկացվում են բուհի ներսում, իսկ առկա բաժիններ ընդունվելու համար հաշվի են առնվելու միասնական քննությունների արդյունքները։ Նախնական փուլում 30 դիմորդ ,որոնք մասնակցում են միասնական քննություններին արդեն հայտ են ներկայացրել՝ ընդունվելու ՄՄՀ,ասում է ընդունող հանձնաժողովի նախագահը։
«Վեց հոգի դիմել են հայոց լեզու և գրականություն բաժնի համար, 6-ը՝ թարգմանչական գործի, 6-ը՝ կովկասագիտություն, իսկ մյուսները դիմել են իրավագիտություն բաժինը»։
Արինա Գրիգորյանը համոզված է՝ նոր դիմորդներ դեռ կլինեն ։ Բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գերնպատակը որակյալ կրթությամբ ուսանողներին զինելն ու գիտակ մասնագետներ թողարկելն է, ինչը կնպաստի երկրի զարգացմանն ու շենացմանը, ասում է ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ։
«Մենք ուսումնասիրել ենք Ճապոնիայի, Ամերիակայի ,Արաբական Միացյալ Էմիրությունների, Ֆրանսիայի բուհերի փորձը և ձգտում ենք ՄՄՀ հասցնել միջազգային մակարդակին համապատասխան կրթական աստիճանի»։
Վերջերս բուհում մեկնարկել էր ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը: Ռեկտորի խոսքով՝ դեռևս 2019 թվականից սկսած հավատարմագրման գործընթացի արդյունքները հայտնի կդառնան ընթացիկ տարվա սեպտեմբերին։