Նոյեմբերի 22, 2024

Արցախում ծնունդների թիվն աճել է

By Արցախ լրատվական Հուլիսի 18, 2022

Առողջապահության նախարարությունն ամփոփել է  2022 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ծնունդների թիվը:  Այսպես, ընթացիկ տարում  գրանցվել է 792 ծնունդ՝ 406 տղա, 386 աղջիկ: Նրանցից  697-ը ծնվել է  Ստեփանակերտում ,  66-ը`  Մարտակերտում,   29-ը` Մարտունիում: Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ:  6 երեխա ծնվել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով, որից 3-ը տղա, 3-ը աղջիկ: Արցախի Հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 15 երեխա՝ 8 տղա, 7 աղջիկ: Արդյունքում   ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 807 երեխա՝ 414 տղա, 393 աղջիկ: 2021 թվականի նույն ժամանկաշրջանում ծնունդների թիվը  593 էր՝ 270 տղա, 323-աղջիկ:  Այս տարի ծնունդների թիվն աճել է գրեթե 200-ով, հայտնում են Առողջապահության նախարարությունից: 

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ