Նոյեմբերի 21, 2024

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը նոր հասցե ունի

By Էրիկ Հակոբյան Դեկտեմբերի 02, 2021

Ադրբեջանի կողմից    օկուպացված Շուշիում վերջին տարիներին կյանքը օրեցօր աշխուժանում էր։ Շուշիում տեխնոլոգիական համալսարանի բացումը բերդաքաղաքը զարգացնելու պետական քաղաքականության բաղադրիչներից էր։ 44-օրյա պատերազմից հետո համալսարանի դասախոսա-ուսանողական անձակազմի առաջ ծառացան բազում խնդիրներ, որոնք պատվով հաղթահարել են, «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասում է Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի Բնագիտական կապի միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Ռոբերտ Հարությունյանը։

ՍԻՆՔՐՈՆ—ՌՈԲԵՐՏ

Բոլոր դժվարություններին հակառակ պատերազմից հետո համալսարանի անձնակազմի հիմնական մասը վերադարձել է։ Չվերադարձողներ նույնպես եղել են։ Ռոբերտ Հարությունյանն ասում է, որ նրանցից շատերը տուն-տեղ են կորցրել, ինչն էլ ազդել է նման որոշման կայացմանը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո լծվել են խնդիրների լուծմանը։ Առաջնայինը՝ համապատասխան շենք գտնելն էր:

ՍԻՆՔՐՈՆ—ՌՈԲԵՐՏ

44-օրյա պատերազմից հետո համալսարանի ուսանողները ժամանակից շուտ հասունացան, նկատում է Ռոբերտ Հարությունյանը։ Բուհի ուսանողական գիտական ընկերության ղեկավար Հերմինե Առուշանյանը հիշում է համալսարանում անցկացրած վերջին օրը։

ՍԻՆՔՐՈՆ—ՀԵՐՄԻՆԵ

44-օրյա պատերազմը համալսարանի 55 ուսանողի կյանք խլեց։ Այստեղ բոլորը հիշում են նրանց և գիտակցում, որ այսօրվա խաղաղ օրվա համար հերոս նահատակների երեկվա սխրանքներին են  պարտական:

ՍԻՆՔՐՈՆ—ՀԵՐՄԻՆ

ԵՇուշիի տեխնոլոգիական համալսարանն այժմ հաստատվել է Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի նախկին շենքում։ Այս խնդրի լուծումը փոքրիշատե թեթևացրեց անձնակազմի հոգսերը։ Բայց պատերազմից կրած  վնասները   վերականգնելու համար ժամանակ է պետք, ասում են։ Համալսարանում լաբորատորիա  էր գործում: Արտադրվում էին հյութեր, մուրաբաներ ու կոսմետիկ միջոցներ:  Նյութական ոչինչ փրկել չի հաջողվել: Այժմ ամեն  ինչ զրոյից են սկսում:  Չեն մոռանում նաև նոր ծրագրերի մասին։   Այս տարի  պիլոտային ծրագիր  է գործարկվել, որը հնարավորություն  է տալիս դպրոցների այն շրջանավարտներին, որոնք  միասնական քննություններ չեն հանձնել կամ բավարար միավորներ չեն հավաքել,  գյուղատնտեսական  ոլորտի   հմտություններ ձեռք բերել՝ հետագայում, ցանկության դեպքում,  այն որպես մասնագիտություն ընտրելու համար։  

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ