Նոյեմբերի 22, 2024

Հադրութա բարբառավը Հադրութա ընք խուսես

By Անի Աբաղյան Օգոստոսի 15, 2022

Հըդրութեցուց զրույցեն թեման փոխվալ ա։ Մին քանե տարե առաջ, էս օրը Հադրութա օրվա մասին ըն իլալ խուսես․ հունց ըն նշլան, հուր բոստանըմ ըն հվքվլան, հինչ ուտելիք ըն սըրքլան։ Ասօր էդ օրերին շարքը լրացնելի տըղը, ընցածն ըն հիշիս․ Լուսավերչին, Աբուց գյոլեն, Հըդրութա քարըմը, քոլըմը անցկցրածը։ Սարեն, քարեն, ըխպիրին ճիրին, թաղեն խոխոնցը սասըն ըն կարոտես։ Հասմիկը, Էլմիրան, Քնարիկը գուրծըտըղեն կնանունցավ քաթ ըն ընես, շենան, տանան, ուրանց կարոտան պտմես։ 

«Մըտքերավ միշտ մեր Հադրութըմըն ըք, մեր շենմը, տանը։ Շտըղ էլ տեղափոխվես ըք, շտըղ էլ քիս ըք ավելի ըք համոզվես, վեր մեր էրուշ ա իլալ,ամենալավն ա իլալ։ Մըզետե մեր սարերը, վանքերը, եկեղեցիները էնքան հետաքրքիր ա իլալ։ Մհենգ մեր կենսակերպը լրիվ փոխվալ ա, շատ տիժեր ըք հարմարվես։ Մուք մեր ցըխուտ ճանապարհն ըք ուզիս»։ «Հասմի՛կ, խե ցըխուտ ա իլալ։ էնա իլալ կուբիկ շարած․ Թըղլարա նման թամուզ շե՞ն ա իլալ»։ «Խե ցըխը հինչ պակաս ա իլալ․ վընըրնես «մասաժ» ընելավ քիս ըք իլալ, գործի»։ «Մեր ամեն մի քարն ըք ուզիս, մեր ամեն մի ծառն ըք ուզիս»։ «Հա, առե ուզիս ըս, քեզ հու՞վ ա տաս»։ «Ըրազի շեն ըմ տսնաս, ամենաշատն էլ իմ հարանց տոնը»։ «Ես էլ իմ մրաքվոր»։ «Ներակ ծըզ, վեր ըրազի գոնե տսնաս ըք»։ «Իմս տեսիլքներու նման ա ինիս»։ «Առաջ վեր մեր պարիկամնեն ինձ ըսես ըն շենան տուս եք, քիս չմ իլալ․ պա ես վեր քինիմ վեչ մոշու, մորու, հունու հինչ կանիմ։ Մհենգ էլ չմ ինձ կուրցրալ, էլա քիս ըմ»։ «Լավ ա մանկապարտեզին խոխենքը կան, կյաս ըք ուրաց նհետ խաղ ընես, սիրիս, մեր մանկությունը վերհիշիս, տի էլ օրնես անց ա կնաս»։ Զրուցակիցնես քաղաքային կյանքեն հարմարվես չըն, տական էլ սիրալ չըն քաղաքըմ կենալը, անգամ ասֆալտեն նհետ չըն բիրիշիս։ «Էէէհ, տուս ըք իլալ կյաս մեր ծառերին տակեն նստես, կետերեն ղրաղեն քեֆ ընես, մհենգ էս հինչ ա․ գործն էլ ա շենքին մաչին, տոնն էլ ա շենքին մաչի»։ «Մըզ շենմը ազատ վախտ իլալ չի․քինի մորու, մոշու, տըկողնու, հունու, ճըխուպուրու, թոթը թափե, ցորենը պեր, հանդան՝ փայտը»։ «Քաղաքըմը սկի մին ծետ էլ չի կա, թա քաղաթըմը ծըլվլա սասը սկանաս»։ «Ախըր մըզ քաղաք ա իլալ հարկավեր, աստել ըսլան ըն քինի, շենըմ կաց։ Պա դըղ մա՞րդ ըմ ճինչիս վեր քինիմ»։

 Հադրութա մինակ էս բարբառն ա մըզ մնացալ, բայց հարմարվելավ, լուզուն փուխելավ, քինամում, կյամում ընելավ, կարող ա մին օր սա էլ կուրցնիք։ Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը բարբառը կորցնելու վերաբերյալ մտավախությունն ա հայտնես։ 

«Երբ Հադրութի երիտասարդները հաղորդակցվում էին ում ճյուղի բարբառախոսների հետ, ձգտում էին խուսափել ս-ով հաղորդակցության ձևից՝ նմանեցնելով այն ընդհանուրին։ Նախկինում այսպիսով սահմանափակվում էր բարբառի ընդլայնման դաշտը, բայց ոչ զարգացումը։ Սա նման էր արմատից միշտ սնուցվելու երևույթին․ Հադրութը կար, հողը կար, և այդ հողի վրա ծնվում, ապրում, ստեղծագործում էին։ Հադրութեցի ասելով առաջին հերթին հասկանում էին ս ճյուղի բարբառով հաղորդակցվող հայրենակից։  Վերջին պատերազմից հետո Հադրութի բարբառի և մի շարք խոսվածքների գոյության հիմքը վտանգված է։ Հիմա եթե հադրութեցին ձգտի պահպանել իր բարբառը ումախոս միջավայրում, միևնույնն է, եթե կենսական հիմքը կտրված է, այն երկար գոյություն ունենալ չի կարող»։

 Ջահիլ-ջուհուլ, ծեր խոխոնցը նհետ բարբառավ խուսեցեք, շեներան, տանան, տըղան պըտմեցեք ու հանց ըրեք, վեր հինչքան կրես ըք, հինչքան հնարավորություն օնիք մեր լուզուն, մեր քիս ըս, կյաս ըսը պահիք։ Միզանա կման տա պահող չի ինան։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ