Մայիսի 14, 2024

Ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ Ստեփանակերտում

By Արցախ լրատվական Օգոստոսի 18, 2022

Օգոստոսի 18-ին մայրաքաղաքի Ա.Գրիբոյեդովի անվան համար 3 դպրոցում մեկնարկել են ուսուցիչների ամենամյա վերապատրաստումները, որին մասնակցում է հանրապետության հանրակրթական դպրոցների 150 ուսուցիչ:

Վերապատրաստումները համատեղ կազմակերպել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը և «Էպիկենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Մեզ հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության ԿԳ վարչության հանրակրթության բաժնի վարիչ Ռուզաննա Բազյանը նշել է, որ վերապատրաստումներն անց են կացնում ՀՀ-ից հրավիրված բարձրակարգ մասնագետներ:
 
 
Last modified on Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2022 12:08
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ