Հաշմանդամների առօրյա խնդիրները այսօր չէ, որ ի հայտ են եկել։ Դրանք միշտ բարձրացվել են տարբեր կազմակերպությունների կողմից, բայց հետևողականության պակասի պատճառով դրանցից շատերը մնացել են չլուծված։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից խորհուրդը այդ նպատակով է ստեղծվել, մանրամասնում է Գեղամ Ստեփանյանը։
Սինքրոն
Այս խորհրդի նիստը տարբերվում էր մյուսներից։ Նիստի մասնակիցները հաշմանդամներն էին, որոնք պատմում են իրենց առօրյայի մասին։ Նրանք տանը, աշխատավայրում կամ փողոցում ունեն հատուկ վերաբերմունքի կարիք։ Եթե հաշմանդամություն չունեցող անձի համար խնդիր չէ աստիճաններով բարձրանալը, ապա նրանց համար մեկ աստիճան բարձրանալն էլ խնդիր է։ Սերգեյ Բեգլարյանն է պատմում․
«Ունենք հաշմանդամներ, որոնք ականի վրա պայթել են ՝ զրկվելով 2 ոտքից էլ, նրանք մշտական օգնության կարիք ունեն»։
Արցախյան 3-րդ պատերազմից հետո հաշմանդամների թիվը ավելացել է 178-ով: Առաջին կարգի հաշմանդամություն ստացել են 10 հոգի, երկրորդ կարգ՝ 58 , երրորդ կարգ՝ 110 հոգի։ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց մի մասը դեռ չի ստացել պետության կողմից տրվող ֆինանսական աջակցությունը՝ տեղեկացնում է Արցախյան պատերազմի վիրավորների միության նախագահ Դավիթ Բաբայանը․ վերջինս 2-րդ կարգի հաշմանդամ է։
Սինքրոն
Դավիթ Բաբայանի խոսքով՝ հաշմանդամները ֆինանսական օգնությունից բացի նաև հոգեբանական օգնության կարիք ունեն։ Նրանց տրվող կենսաթոշակի նվազագույն չափը 26,500 դրամ է, որը նախատեսվում է բարձրացնել 2022 թվականի սկզբին, տեղեկացնում են Սոցապ նախարարությունից։
Սինքրոն
Արցախի սոցիալական գերատեսչության գերակա խնդիրներից է հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակության մեջ, հավասար հնարավորությունների ապահովումը՝ որպես հանրության լիարժեք անդամ՝ ասաց Արմինե Պետրոսյանը: Հենց այդ նպատակին են ուղղված գերատեսչության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր: Հաշմանդամությունը դատավճիռ չէ: Նրա խոսքով՝ թեև անելիքները դեռ շատ են, բայց բոլորիս առանձնահատուկ ուշադրության, հոգատար վերաբերմունքի ու ջանադիր աշխատանքի շնորհիվ հնարավոր կդառնա գործնականում իրականացնել ծրագրեր, որոնք կդառնան իրավունքների և կարողությունների իրացման խթանիչ ուժ: