Նոյեմբերի 22, 2024

Շուշիի Խ. Աբովյանի անվան դպրոցը և Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը նոր շենք կունենան

By Վիկտորյա Սարգսյան Նոյեմբերի 05, 2022

Ստեփանակերտի Անդրանիկ փողոցի հարակից տարածքում այս տարվա հունիսից շինարարական ակտիվ աշխատանքները չեն դադարում: Վաղ առավոտյան բանվորները տեղում են, բետոնախառնիչ մեքենան՝ գործի դրված:    Շենքը  վերանորոգվում և վերապրոֆիլավորվում է՝ որպես  ուսումնական հաստատություն և ստեղծագործական կենտրոն գործելու համար։ Այնտեղ  նախատեսվում է տեղակայել Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցն ու «Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ «Վյաչեսլավ» ըննկերության աշղեկ Կարեն Հակոբյանը շինաշխատանքների ընթացքն է ներկայացնում: 

«Հունիսի վերջին սկսել ենք աշխատել: Հիմա արդեն ներքին հարդարման փուլում ենք: Արտաքին հարդարումը երևի մի քիչ կուշանա՝ կապված ջրագծերի և կոյուղիների տեղադրման հետ: Բայց, եթե ամեն ինչ լավ լինի, դա էլ կհասցնենք: Շենքը կար, մենք պարզապես վերանորոգում ենք, ձևափոխում դպրոցի: Շենքը եռահարկ է, կիսանկուղային: Մոտ 60 սենյակ կա: Շենքի մի հատվածում արվեստի դպրոց կլինի»:

 Շենքը կունենա 3 մուտք՝ դպրոցի, նախակրթարանի և ստեղծագործական կենտրոնի համար: Աշղեկի խոսքով՝ աշխատուժի պակաս չեն ունեցել: Գործը գնում է իր հունով: Արդյունքում միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց կունենանք: 

«Առաջին հարկում ենք: Այս կողմում նախակրթարանը կլինի: Ճաշարանը նկուղային հարկում է: Դասարաններ են, տնօրենի սենյակ, ուսուցչանոց: Սանհանգույցները կան, ամեն հարկում մի քանի հատ»:

 Շինաշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Աշղեկ Կարեն Հակոբյանի խոսքով՝ արդեն տարվա վերջում շենքը շահագործման կհանձնվի:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ