Նոյեմբերի 21, 2024

««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին՝ բացասական եզրակացություն

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 09, 2021
Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հիմնավորումները ներկայացնելով`Արամայիս Աղաբեկյանը նշել է, որ փոփոխությունները պայմանվորված են հաղորդումների եթերաժամերի առկա անհամամասնությունների վերացմամբ և ղեկավար մարմնի գործառույթների հստակեցմամբ:
 
 
 
Արամայիս Աղաբեկյանը նշել է, որ կառավարության կողմից ստացել են երկու առաջարկություն, որից մեկը հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների գործունեության հասարակական հիմունքներով սահմանմանն է առնչվում, ինչը ենթադրում է խորհրդի գործառույթների ու լիազորությունների վերանայում: Երկրորդ առաջարկությունը բխում է առաջինից. առաջարկվում է սահմանել անցումային դրույթներ՝ գործող խորհրդի անդամների սոցիալական երաշխիքների ապահովման նպատակով:
 
Փոփոխությունները միանշանակ չեն ընդունվել. հիմնավորումները, ըստ պատգամավոր Դավիթ Մելքումյանի՝ համոզիչ չէին: 
 
Պատգամավորը կողմ է փոփոխություններին, եթե դրանք լինեն կառուցողական, լուծեն գլոբալ խնդիրներ՝ ոլորտը բարձրացնելով նոր մակարդակի: Նախագծի հեղինակը պարզաբանումներ է ներկայացրել՝ օրինակ բերելով նաև այլ երկրների փորձը, բայց խորհրդարանականներին այդպես էլ չի համոզել: 
 
Հարցեր ունեին շատերը, պատգամավորներն այն կարծիքին էին, որ օրինագիծն անկատար է, լրացուցիչ քննարկման և լրամշակման, գուցե նաև փաթեթային տարբերակով ներկայացման կարիք ունի: Արդյուքում հանձնաժողովը մեկ կողմ, մեկ դեմ և մեկ ձեռնպահ ձայներով բացասական եզրակցություն է տվել օրինագծին:
նախագիծը, բացասական եզրակացությամբ կներկայացվի Աժ առաջիկա լիագումար նիստին:
 
 
Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 10 Դեկտեմբերի 2021 12:02
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ