Նոյեմբերի 21, 2024

Ադրբեջանի ՊՆ-ը կրկին ապատեղեկատվություն է տարածել

By Արցախ լրատվական Հուլիսի 11, 2023

Ադրբեջանի ՊՆ-ը կրկին ապատեղեկատվություն է տարածել, թե` ՊԲ-ի ստորաբաժանումները հուլիսի 10-ին իբր բազմիցս խախտել են հրադադարը կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում են Արցախի ՊՆ-ից։

Կեղծ է նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը` իրենց գործողությունների արդյունքում իբրև թե դադարեցված ինժեներական աշխատանքների մասին։

Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել գյուղատնտեսական աշխատանքները խափանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիների և գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը,- նշված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։


Նշվում է, նաև որ դրա հետ մեկտեղ` հուլիսի 10֊ին ժամը 9։30֊ից ժամը 10։45֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ