Ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն է տարածել, թե ՊԲ ստորաբաժանումներն հուլիսի 13-ին ժամը 11:15-ին և ժամը 14։10֊ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից:
«Դա հերթական ապատեղեկատվությունն է», նշված է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում: