Ադրբեջանական զինուժն այսօր՝ հուլիսի 16֊ին ժամը 20:20-ի սահմաններում խախտել է հրադադարը Մարտակերտի շրջանում՝ կիրառելով հրաձգային զենք։ Տեղեկությունը հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։», նշված է Արցախի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։