Ադրբեջանը վերջերս նոր ապատեղեկատվություն է տարածել. այս անգամ էլ Արցախի ՊԲ-ին մեղադրում է Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը ճնշելու համար: Ինչո՞ւ է Ադրբեջանը հրապարակ հանել այս թեզը, արդյո՞ք Արցախի ՊԲ-ը կարող էր ճնշել օդանավերի GPS տեղորոշման համակարգերը. այս և այլ հարցերի շուրջ Ասպրամ Ավանեսյանը զրուցել է հրամանատար օդաչու, քաղաքացիական ավիացիայի կառավարիչ, «Ֆենիքս» ավիաընկերության հիմնադիր Հակոբ Ճաղարյանի հետ: