Նոյեմբերի 21, 2024

Հանրային տրանսպորտի աշխատանքն Արցախի ողջ տարածքում ամբողջությամբ դադարեցվելու է

By Արցախ լրատվական Հուլիսի 24, 2023

Հանրապետությունում սպառվել են վառելիքի սուղ պաշարները: Այս մասին հայտնում են ԱՀ ՏԿԵ նախարարությունից, հավելելով, որ հանրային տրանսպորտի աշխատանքը հանրապետության ողջ տարածքում հուլիսի 25-ից ամբողջությամբ դադարեցվելու է։

Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հանրային տրանսպորտն Ստեփանակերտում դեռևս հուլիսի 18-ից կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ