Ադրբեջանական կողմը կրակ է բացել քաղաքացիական ավտոմեքենայի վրա, հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում օգոստոսի 9֊ին հաղորդում է ստացվել, որ ժամը 10:50-ի սահմաններում, Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։», ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ արձակված կրակոցներից վնասվել են գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված քաղաքացի Ա.Ղ.-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի երկու դռների ապակիները։
Դեպքի արդյունքում տուժածներ չկան:
«Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։», ասվում է հաղորդագրությունում։