Նոյեմբերի 25, 2024

Ադրբեջանի ԶՈՒ կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 13, 2023

Ադրբեջանական կողմը ՀՀ հետ շփման գծում կրկին խախտել է հրադարը: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՀՀ ՊՆ-ը:
«Օգոստոսի 13-ին՝ ժամը 20:30-20:50-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ը հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: «Սա հերթական ապատեղեկատվությունն է»,- նշել են պաշտպանական գերատեսչությունից:

Last modified on Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2023 09:06
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ