Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե երեկ 22։45-ից այսօր ժամը 7:05-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ը հայտնել էր ադրբեջանի կողմից հրադադրի ռեժիմի խախտման մասին: «Օգոստոսի 13-ին՝ ժամը 20:30-20:50-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,-նշել են պաշտպանական գերատեսչությունից: