Նոյեմբերի 22, 2024

Հայկական կողմը հերքում է Արբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը. ՀՀ ՊՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 16, 2023

Հայկական կողմը հերքում է Արբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը : Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՀՀ ՊՆ-Ը: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում: Նախորդիվ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն: «Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները»,-նշել են պաշտպանական գերատեսչությունից:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ