Նոյեմբերի 21, 2024

ԱՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ն տարածած հերթական ստահոդ հաղորդագրությունը

By Օգոստոսի 21, 2023

Ադրբեջանի ՊՆ-ը տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ-ի համապատասխան ստորաբաժանումներն այսօր ժամը 10։15֊ից 10։23֊ն ընկած ժամանակահատվածում իբրև ճնշել են Վարանդայից դեպի Բաքու թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ առնչություն չունեցող հայտարարությունը չի կարող դիմանալ մասնագիտական փորձաքննության։ Ինչպես արդեն նշել ենք նախկինում, հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չի հատում ԱՀ օդային սահմանները։ Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով օրավուր խորացող հումանիտար աղետից»,-ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:

ՊՆ-ը` հաղորդագրությունում կրկին հիշեցնում է, որ 2020թ. պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ