ՀՀ ՊՆ-ը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում 2-րդ ապատեղեկատվությունն է տարածել:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով իբր վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, չի համապատասխանում իրականությանը»,-նշել են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից