Սննդամթերք ստանալու նպատակով ներկայացվող դիմումների ընդունումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:
«Սննդամթերքի տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումը ս.թ. օգոստոսի 25-ից ժամանակավորապես կդադարեցվի»,- ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ դիմումների ընդունման գործընթացի վերսկսման վերաբերյալ տեղեկատվությունը գերատեսչությունը կհաղորդի հավելյալ: